***

Քո պատուհանի ծաղկամաններից
Ծաղիկը ձգվել,
Հասել է ներքեւ
Ու փաթաթվել է արթնացող հողին։
Հողի ծարավը, որ միշտ կա նրա
                Արմատների մեջ,
Փոխանցվել է եւ կանաչ ցողունին։