Ծա՛նր օրեր, գնացե՛ք շուտով, Գնա՛ ձմեռ Հյուսիսի․ Գարուն, կանաչ ե՛կ թևերով․ Թող արձակվի ոստն վարդի։ Ես գարնան մեջ հոգուս սերը, Սրտիս լարերն թաղեցի, Որ գարնան հետ քո պատկերը Գովասանեմ, սիրելի՜։