Երազանք (Մատթեոս Զարիֆյան)

Երազանք


Աշնան աոավոտ, տրտում, անարև,
Աչքերըս գոցած՝ իրե՜ն կը խորհիմ,
Այնքա՜ն կը խորհիմ, որ աչքերն իր սև
Կը հալին, կ’ըլլան ե՛րգ մը մըտերիմ...

Աչքերըս գոցած՝ հիմա կ’ունկնդրե՜մ.
Ա՛լ իր աչքերում չէ՛ որ կը խորհիմ...
Հեռո՜ւ, ձյունափառ կատար մ’հասեր եմ.
Աստված է այնքա՜ն մոտ ու մըտերիմ...