Կուզեմ երգել
Կուզեմ երգել
Ահ, կ’ուզեմ երգել գարո՜ւնն՝ այս ծաղկող,
Տունկերը վայրի, տատասկներն հարբած,
Երգե՜լ, ա՜հ, երգե՜լ կույսերն այս շենղող,
Ու սերն ու գինին, նույնիսկ քե՛զ, Աստված։
Երգե՜լ... Բայց սեմիս վրա է, ահա
Մա՜հը՝ իր դեղին կըզակը ցըցած.
Ու մերթ, ա՜հ, այնպես բիրտ Ան կը խընդա,
Որ կ’անիծե՜մ Քեզ, նույնիսկ Քե՜զ, Աստված...