Երազ․․․
Երազ․․․
Այդ ի՜նչ խելառ արշավ է.
Ա՛լ ծաղկաքաղը կեցուր,
Ժողվածներդ բեր ցուցար.
Ինծի հատ մը կը Բավե։
Այդ որքան վա՜րդ ծոցիդ մեջ.
Կեցի՜ր գլուխըս դնեմ
Ու քնանամ, հոգնած եմ.
Ճակտիս կ’այրի հուր մ’անշէջ։
Ահ, ի՜նչ լավ է, մի՛ շարժիր.
Արցունքներըս մեղմ կ’այրին.
Գերին ըլլամ այս ժայռին,
Ուր այսքան վարդ ինձ տվիր...
Ա՜խ, արևը կը մարի...
Մինչև առտու հոս ննջեմ.
Ահ, գիտե՞ս՝ ի՜նչ հոգնած եմ.
Իմ արևս ալ կը մարի...