ԻՄ ՏԽՐՈՒԹՅՈՒՆԸ


Իմ տխրությանը դու ծուռ մի նայիր,
Քո դեմքին ժպիտ, ծիծաղ տեսնելու
Լույս կարոտից է այն ծնունդ առել։
Նրա մեջ լույս կա,
Պետք է թարգմանել...
        Միայն թե զգույշ,
        Հոգատար, սիրով,
Քանզի, սիրելիս, տխուր լինելը
         չի նշանակում
ՈՒրախ չլինել...
Իմ տխրությունը հոգսեր շատ ունի,
Դու ծուռ մի նայիր իմ տխրությանը։