Երեխի նման
ԵՐԵԽԻ ՆՄԱՆ
Երեխի նըման մըտա ես աշխարհ,
Անվերջ միամիտ, անխելք անձնըվեր.
Սըրտումըս ինչ կար, ձեռքիս ինչ որ կար՝
Բաժնեցի մարդկանց՝ [անսեր, անտարբեր]։
5
Երեխի նըման խաբեցին ինձ շատ,
Երազուն ու խենթ երեխի նըման.
Ծաղրեցին երազ, [և՛ սեր], և՛ հավատ,
Խընդացին վըրես իմ դեմ հանդիման։
Երեխի նըման վարվեցին ինձ հետ,
10
Մի խորթ ու օտար երեխի նըման.
Ամեն հաճույքիս նայեցին միշտ խեթ,
Վըրդովմունք տըվին ամեն մի վայրկյան։
Երեխի նըման տանջեցին ինձ բիրտ
Ընկեր, մերձավոր, և եղբայր, և կին.
15
Ես էլ հուսահատ, զըզված խորասիրտ
Երեխի նըման թողի ամենքին...
Եվ ահա էսպես՝ հոգնած ու վշտոտ,
Դադարգուն եղա, ամենքից փախա.
Ամենքից փախած գալիս եմ ձեզ մոտ—
20
Եվ դուք էլ, [ավա՜ղ], ինձ պես երեխա։
1917