ՀՈՂ


Ապրում ենք բարձր, խոսում ենք բարձր,
Բարձր ենք քայլում
Ու չենք նկատում քեզ մեր ոտքի տակ։
Մի ներում հայցող գլխիկորությամբ
Աչքներս միշտ քո դեմքին ենք հառում
                Միայն այն պահին,
Երբ վհատության կամ թախծի մեջ ենք...