Երնեկ էսպես՝ անվերջ քեզ հետ— իմ կյանքի հետ լինեի...
* * *
Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ — իմ կյանքի հետ լինեի.
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկընքի հետ լինեի.
Բայց ո՜վ կըտա էն վայելքը` ինքըս ինձ էլ չըզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…
Մայիսի 12
1920