Զանգակ (Սմբատ Շահազիզ)
Զանգակ
Որպես դղրդոց բանտի դռների,
Ինձ տաղտկալի է այդ զանգակի ձայն,
Գրել, մտածել ինձ անկարելի.
Լռի՛ր, ո՛վ զանգակ, կո՛ւյր ծիսի նշան,
5
Իմ հոգու լարերն թող ազատ շարժվեն,
Որպես ազատ է իմ մտածություն.
Սրտիս լսելի՝ ես իմ մեծ Փրկչին
Ահա՛ երգում եմ օրհնաբանություն։