ANAKREONS GRAB
ԱՆԱԿՐԵՈՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ
(Գյոթեից)
Ասա, ուր վարդն է ծաղկում, ուր որթն է
փարվում դափնենո՛ւն այն,
Ուր տատրակն է ճախրում, ուր միշտ ծղրիդն
է երգում,
Ու՞մ գերեզմանն է այստեղ, որ փռել են վրան
աստվածները
Ողջ ճոխությունը կյանքի։— Անակրե՛ոնն է
հանգչում։
Գարո՛ւն, և՛ ամառ, և՛ աշուն — ո՛ղջը կյանքում
ճաշակեց նա,
Բայց ձմռանից նրան ցուրտ թո՛ւմբն այս
ծածկեց վերջապես։