Ճեպագրություն՝ քարերի վրա

ՃԵՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ՔԱՐԵՐԻ ՎՐԱ


Քամին ծաղիկների շարժում - շրշյունները
                                         ջանադրաբար լցնում էր
կաղնիների սոսափի մեջ եւ տալիս շալակն ամպի,
որ մի կերպ ելնում էր անտառից։ Լի Պոն, իր
ստվերը եւ լուսինը ինձ հետ էին, թեյում էինք, երբ
մի երգ հասավ մեզ, չիմացանք, բացարձակապես չիմացանք՝
ով է ձայնի տակ։ Մեղավորը միայն նա չէ, ով
մեղավոր է, մեղավոր է նաեւ նա, ով մեղավոր չէ։

Միշտ ավելի վատ ժամանակներ են գալիս։
                                Եվ մութը դժգոհ է նրա
համար, որ ինքն է մութը, թեեւ թույլ
                                մի շող նրան խտուտ է բերում
անընդհատ, այնքան, որ նա արդեն սկսում է ժպտալ,
                                կամ՝ նման մի
բան։ Չկա ավելի խորը թշնամանք, քան բարեկամությունը,
                                որ կասկածավոր է։
Չկեղծելը մեր ժամանակներում, չգիտես ինչու, դարձել է
կեղծելու վատթարագույն ձեւ։ Ասված խոսք է`
                               Ապոլլոնի ծառի՝ դափնու
տերեւներով սնվելը, դեռ քիչ է՝ դափնեկիր դառնալու համար։

Բարդենին ձգվել է երկնքի մեջ՝ որպես ջերմաչափ, եւ
սնդիկի սյունը ցույց է տալիս ամենաբարձր աստիճանը։ Ա-
մառ է։ Հայաստանի ճամփաներով երթեւեկելն, ինձ համար
Հայաստանը սիրել-գուրգուրելու գործողություն է,
                                                որ չի ավարտ-
վում, եւ ուր ես դառնում եմ ամբողջապես ոգեղեն,
                                                իսկ արեւի յու-
րաքանչյուր բացվելը նման է մորս
                                 վերադառնալուն. ահա
թե ինչպես են հիշողություններս դառնում
                                 դասական լռություն։

Ասում են, ձայնի մեջ ավելի շատ հավատ կա, քան՝ խոսքի։
                                                Մեր հանդերից
բերված մի հատիկ տերեւի կամ խոտի մեջ ապրում են արեւի
մարման եւ ծագման ծեսերը։ «Երբ Ռուսաստանում
                                                ոպջ-ը դարձավ
ոպր (դեւասիրտ, բայց դեւը սիրտ չի ունենում), թռավ
                                (ոպջրպՐՊպփվօռ-ի փոխարեն՝
ոպրրպՐՊպփվօռ) ռուսաց թագավորի գլուխը, երբ
                                Հայաստանում մաշտոցյան 36
տառերին ավելացրին եւ, օ, ֆ տառերը, օֆ-ի
                                (ցավի- Վ.Հ.) մեջ ընկանք,
կորցրինք մեր թագավորությունը»։ (Պարգեւ Սրբազան,
                                «Ազատ Արցախ», 2005թ.)։

Ղազունց Հանեսի լացը Սան-Դիեգոյից հասնում է
                                Ստեփանակերտ. «Մեծ
Քար, այս պահին քո քիվին իջած վայրի հավքի
                                մի փետուրը լինեի, լի-
նեի թեժ թոնրի պողերով շիկացած մի վարդ՝ Մասրուտի
                                թումբում, լինեի ան-
թամբ (անտեր թեկուզ) մի ձի՝ Արփագետուկի
                                հանդերում, լինեի մեր
երկնքում մի աստղ, որ երբ բոլորը քնում են, ինքն իջնում է
                                Մեծ քարի ափի մեջ»։ Իսկ
Լյուցիֆերը քրքջում է. «Քահ, քահ, քահ։ Նոստալգիան
                                Էնդեմիկ ծաղիկ է»։
Ծառը ջարդված թիակներով նավարկում է իր իսկ
                                տերեւների ալեծուփ հեղեղում։