Էժան կամ համարյա ձրի սնունդ

Պատասխանը՝ առաջիկայում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Էժան կամ համարյա ձրի սնունդ)

Վարդան Հակոբյան

Ամենակարեւորը ֆինանսական առումով

Երեկ հրապարակվեց պրեզիդենտական մի որոշում, որը բավականին օգտակար է մարդու օրգանիզմի, նրա զարգացման, նորմալ աճի, կյանքի... եւ այլնի համար։ Մի խոսքով՝ ունիկալ է իր տեսակի մեջ։ Մեր ընթերցողներին շտապում ենք «բաժին հանել» այդ որոշումից։

Բանը նրանում է, որ մի ձեռնածուն կարող է ավելի շատ եկամուտ բերել մեր էկոնոմիկային ու առողջությանը, քան հազարավոր գործարաններ, բուժհիմնարկներ։ Գաղտնիքը բացված է որոշման 41-րդ հոդվածի 6-րդ կետում։ Որոշակի ասվում է.

-Ծիծաղի մի բուկլետը (թարգմանված չէ այս բառը) պարունակում է 100 գր. երշիկ, 100 գրամ խավիար, 100 մլգ. լոբի...

Հետեւությունը այն է, որ այն բաղադրությունները, հարուստ վիտամինները, որոնք պարունակվում են ծիծաղի մեջ, առանձին-առանձին օգտագործելու դեպքում կարող են նույնիսկ ծանրաբեռնել ստամոքսները։ Մանավանդ՝ մանկական ստամոքսները դյուրաբռնկուն են լինում։ Առաջարկվում է բոլոր մանկապարտեզներին, ուսանողական ճաշարաններին, մսուրներին բաց թողնել (դժվարամարս մթերքների (յուղ, միս, ձու եւ այլն) փոխարեն)... ծիծաղ հարուցող հատուկ ձեռնածուներ։

Ցանկացողները կարող են նման հարցերով դիմել պրեզիդենտական կաբինետին կից գործող «Ձեռնածուներ» կոոպերատիվին։ Պայմանագրի մասին՝ հեռախոսով։

«ՊԸԼԸ-ՊՈՒՂԻ»