Էքսպրոմտ


(Սիրելի Պերճանույշին)

Ամպերի նըման թող սահեն֊գնան
Մտքերը մոլոր,
Ցավերը բոլոր —
Եվ սիրտդ մնա պայծառ հավիտյան,
Երկնքի նըման.
Եվ աստղերի պես թող միշտ վառ մնան
Երազ ու խնդում
Քո բոցե սրտում
Եվ ցոլա՜ն, ցոլա՜ն աստղերի նման
Անմար ու արթուն…
Ու որպես արևն արդար ու առատ
Խավար աշխարհում,—
Սիրտդ հրահրուն —
Թող ժպտա՛ պայծա՛ռ, խնղո՜ւն, անարա՜տ
Չարին ու բարուն…