Ընդդիմություն
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 115
ծ. ― էջ 589

էին գալիս, այնինչ սրանց հարկավոր էր մի գույժ, մի անհաջողություն, որ փառավորվեին։ Եվ ահա պատեհ առիթ գտան։ Մայիսի 1-ին Գալֆայանը «Օթելլոյի» մեջ խայտառակվեց Փարիզում…

Մեզ ու ձեզ մեծ ավետիք։ Սկսեցին հրճվել, գրել ու պարծենալ, թե իրանք ինչ մարգարեներ են, միշտ խելոք բաներ են ասում, բայց լսող չկա… Եվ դեռ իրանց հրճվանքն ու հայհոյանքը չվերջացրած, Մուրճի աշխատակից պարոն Սևյանը խրոխտալով կանչում է. «Այժմ եկավ, հասավ ժամանակը, երբ «քարերն» անգամ սկսան աղաղակել (?), աշխարհին գուժելով հայ բեմի, հայ գեղարվեստի անունը ցեխի հավասարեցնող իրողության մասին (Փարիզում ներկայացրած «Օթելլոյի» մասին է մեր խոսքը)։ Այդ նույն մեզ անպատվող, անարգող, «բթամիտ» հորջորջող պարոնը (այսինքն ես) լռիկ մնջիկ, անտարբեր (?) իր քնարն է լարում (?), չունենալով իր սխալված լինելը հրապարակով, մամուլի միջոցով հայտնելու քաղաքացիական քաջությունը» (Մուրճ, № 6, էջ 699)։

Շատ եք վռազում պ. Սևյան։ Ես գիտեի, որ դուք բոլորդ տոն էիք կատարելու, վերջին էի սպասում։ Հենց նոր դուրս եկավ Մուրճը ձեր դատավճռով հանդերձ և ահա ես ձեր առաջ։ Ամենքիդ մի քանի խոսք ունիմ ասելու։

Պ. Սևյան, ես տեղեկացա, որ դուք դերասան եք։ Ձեր ծածկանունը բաց չեմ անում և խոստովանում եմ, որ, հիրավի, դուք փորձառու և շնորհքով դերասան եք։ Բայց, չնայելով ձեր փորձառության և շնորհքին, վերջերս հայոց բեմի վրա խայտառակեցիք Շեքսպիրի մի դրաման, և այդ մասին բողոքներ տպեցին մեր լրագիրներում։ Այս հանգամանքը հիշելով ես ձեզ նվաստացնելու դիտավորություն չունիմ, այլ միայն ուզում եմ ձեզ հետ այսպես խոսել և հարցնել։ Պ. Սևյան, դուք, որ միշտ թատրոնի մեջ եք ապրում, ներկայացնում ու ներկայացումների մասին եք գրում, քաջ գիտեք և չեք կարող չխոստովանել, որ բեմի համար նույնիսկ շատ կարևոր, փորձված ու հռչակ ունեցող դերասաններ (ինչպես դուք) միշտ պատահում է, որ տապալում են ոչ թե Օթելլո, Մակբեթ ու Շեյլոկ, այլև շատ հասարակ դերեր, այն էլ Բաքվի ու Թիֆլիսի բեմի վրա մեր րեցենզենտների առջև։ Արդ, ասացեք խնդրեմ, ձեր որոշումին հետևելով, եթե ամեն մի անհաջող ներկայացում համարենք համաշխարհային գույժ ու հայ գեղարվեստը ցեխի հետ հավասարեցնող իրողություն և այնպես դատենք ու դատապարտենք, ինչպես դուք եք անում Գալֆայանի վերաբերությամբ, որ անկարող է հանդիսանում Փարիզ, «Օթելլոյի» մեջ, Սարսեի առջև, այն էլ իբրև սովորող, 11/2 տարվա գնացած աշակերտ, ասացեք խնդրեմ, ի՞նչպես վարվենք վերև հիշված փորձառու տապալողների հետ։ Խնդրում եմ այս մասին մի փոքր մտածեք և եթե կմնաք ձեր հայտնած կարծիքի վրա, որոշեցեք ձեր ու սրանց պատիժը։ Չէ՞ որ դուք առանձին արտոնություն չունեք Շեքսպիրը տապալելու և հայ գեղարվեստը ցեխի հավասարեցնելու։ Իսկ ինչ վերաբերում է աֆիշային, այդ, հիրավի, շատ պարսավելի երևույթ է, որ դարձյալ չի հերքում, թե նա դերասանական շնորհք ունի։

Գալով պ. Չոպանյանին, պետք է ասել, որ այդ մարդը շատ թեթև է դատել սկզբում և շատ թեթև էլ դատապարտում է այժմ։

Նա ասում է, տարի ու կես առաջ եկավ Փարիզ և «. . . հակառակ իր աներևակայելի տգիտության, արտասանության արմատական թերություններին և հիշողության հիվանդագին պակասությանց (?), մենք անոնցմե եղանք, որ սիրեցին հավատալ, թե կանոնավոր ու երկարատև աշխատությամբ մը այդ երիտասարդը պիտի կարենար իր թերությունները սրբագրել և կրթված ու կազմված Թիֆլիս դառնալ, այնտեղ սկսելու իր դերասանական ասպարեզը» (Անահիտ, 1899, մայիս, էջ 220)։

Պ<արոն> Չոպանյան, այդքան թերություններ նկատեցիք, շատ լավ. հապա ի՞նչ արժանիք տեսաք, որ սիրեցիք հավատալ, թե նա բան է դառնալու։ Ասում եք «սիրուն գլուխ մը ուներ»․ մի՞թե կարծում եք ամեն մի սիրուն գլուխ ունեցող երկարատև աշխատությամբ մը կարող է ողբերգու դերասան դառնալ։ Շատ թեթև եք դատել։

Երբ եղավ այդ երկարատև աշխատությունը, որ ձեր հույսերն ի դերև ելան, և հետաքրքրական է իմանալ, այժմ էլ այն կարծիքին եք, որ երկարատև աշխատությամբ նա լավ դերասան կդառնա։ Վերջապես ձեր աչքի առաջ, նախքան «Օթելլոն», «Համլետի» մեջ դուրս եկավ։ Եթե այնտեղ դիմացավ և ճիշտ էր այն հիացումը, որ հայտնեցին այնքան մարդիկ ու լրագիրներ, մի՞թե այդ ոչ մի արժեք չունեցավ ձեր աչքում և ինչո՞ւ չեք խոսում նրա մասին, միայն այժմ եք Սարսեին խնդրում, որ այդ հանցանքի համար ների հայությանը…

Գանք Մշակին։ Իսկ դուք գրում եք՝ «շատ է պատահել, որ Մշակը համեստության դասեր է տվել (տեր ողորմյա) այս կամ այն անձին կամ հիմնարկությանը, բայց ի՞նչ։ Միկրոսկոպիական ընդունակությունների տեր մարդիկ միշտ կատաղել են մեր դեմ, ասելով, թե մենք այսպես խոսում ենք չկամությունից, թե մենք պիտի խրախուսենք, բարձրացնենք ամեն մեկին, որ շնորհք է ցույց տալիս, թե մենք մի շատ տարօրինակ սովորություն ունինք հալածելու, և այլն (Մշակ, 1899, № 86) և առաջ եք բերում «շատերից մի օրինակ»—Գալֆայանին։ Բայց սա դեռ օրինակ չի, պարոններ, սա դեռ վեճ է։ Օրինակը կատարված, վերջացած իրողությունն է։ Ես ձեզ ցույց կտամ, տեսեք որն է օրինակը և թե ինչ իրավունք է ձեռք բերել Մշակը։ Ահա ձեզ «շատերից մի օրինակ»։

Առաջին անգամ, երբ Թիֆլիսի հայոց թատրոնական կոմիտետը վճռեց Պոլսից բերել Ադամյանին, օր. օր. Աստղիկին ու Սիրանույշին, Մշակն այսպես սկսեց իրան դատը։ «Մենք . . . չենք ընդունում կոմիտետի մեջ այդ աստիճան անհասկացողություն, անգործնականություն և կարճատեսություն»։ Մենք չենք հասկանում, ասում է, թե ինչպես կարելի է Պոլսից դերասաններ կանչել, նրանք ուրիշ ուղղություն ունին, ուրիշ բարբառով են խոսում, «նրանց ուղեղի զարգացումը թեթև, վայր ի վերո է» և այլն («Մշակ», 1879, № 98, առաջնորդող Մենք չենք հասկանում

Երբ որ տեսնում է իրան չեն լսում և այսուամենայնիվ բերում են, բարկանում է, հայհոյում, թե Մշակը դասեր է տալիս, բայց չեն լսում տգետ, հանդուգն, անընդունակ մարդիկ, հասարակաց փողերը վատնում են և այլն։ Ամբողջ մի տարի Պոլսից եկած դերասանն ու դերասանուհիները Թիֆլիսի բեմի վրա խաղում են, ռուսաց թերթերը գովում են, ժողովուրդը հրճվում է, իսկ Մշակը քամահրում։ Հետևյալ տարին էլ թատրոնական մասնաժողովի հաշիվը քննելիս Մշակը գտնում է, որ շատ են ծախսել պոլսեցի դերասանին ու դերասանուհիներին բերելու և պահելու համար և գոչում է. «Ահա այսպես են վարվում հասարակաց փողերի հետ. . .» բերված դերասանուհիները կամ դերասանը (այսինքն օր. օր. Աստղիկը, Սիրանույշն ու Ադամյանը) այնքան հազվագյուտ արարածներ չէին. . . Պոլսի մեջ նրանց նմանները այնքան շատ են, որ ամսական 100—150 ռ. ռոճիկների անունը լսածին պես իրանք վազ կտային և կգային։ Նույնիսկ այժմյան թատրոնի հանճարը, թագն ու պարծանքը (հեգնում է), պ. Ադամյանը, մի քանի տարի սրանից առաջ վարձված էր Նոր-Նախիջևանում, որպես լսել ենք ամսական 25 ռուբլով և այլն (Մշակ, 1880, № 50. Թիֆլիսի հայոց թատրոնական մասնաժողովի հաշիվը): Տեսնում եք ինչ սրտացավություն, տնտեսություն է քարոզում։ Ադամյանին եթե 100 ռոլբլու փոխարեն ամսական 25 ռ. տային, թատրոնն օգուտ կունենար, չէ՞. . . բայց մեր խոսքը շարունակենք։ Մշակը Ադամյանին, Կույր պիեսի մեջ քննադատելով և հավատացնելով, որ «ոչ մի օրինավոր դերասան չի համաձայնվի խաղալ Կույրի պես մի արվեստական պիեսի մեջ, խորհուրդ է տալիս խաղալ Շիլլերի, Շեքսպիրի և Գյոթեի դրամաները․ «. . . սրանց նման գրողների պիեսները տեսնելով, հասարակությունը, ճշմարիտ է, նոր, ժամանակակից, օրական խնդիրների հետ չի ծանոթանալ, բայց կրթվելով ընդհանուր մարդկային գաղափարների մեջ, կընդունի այդ գաղափարները գեղեցիկ և կատարյալ ձևերի միջոցով» (Մշակ, 1880, № 10, Հայոց թատրոն

Հենց նույն տարին Ադամյանը խաղում է Համլետ։ Մշակը գտնում է, որ Ադամյանը թեև տեղ-տեղ լավ էր, բայց Շեքսպիրի Համլետը չէր ներկայացնում և տեսեք հետն էլ ինչ դաս է տալիս. «Երբ մի հասարակության բեմի վրա դրվում է Համլետ, այդ հասարակությունը պետք է այնքան զարգացած լինի, որ կարողանա ըմբռնել Համլետի ոգին, որ կարողանա հասկանալ պիեսայի մեջ գրված յուրաքանչյուր նախադասությունը, յուրաքանչյուր բառը և յուրաքանչյուր շեշտը» (Մշակ, 1888, № 212, Հայոց թատրոն Մշակը գտնում է, որ Ադամյանը խաղում է անբնական, արվեստական, տգեղ կերպով։ Լյուսի Դիդիե պիեսան ներկայացնելուց հետո ռուսաց Кавказ թերթը գովում է և մի բժիշկ, որ շատ խելագարներ է ուսումնասիրել ու բժշկել, ռուսաց թերթում վկայում է, որ Ադամյանը այդ պիեսում խելագարի տիպը շատ ճիշտ ու բնական է ներկայացնում։ Մշակն, ասում է՝ չգիտենք, որքան ճշմարիտ է նկատել գժերի բժիշկը, մեզ այդպես չի թվաց, և եթե մի տեղ լավ է խաղացել Ադամյանը, «այդ պատահմունք է միայն»։ Ապացուցանում է, որ երկու տեսակ տաղանդներ կան, մեկը տանելի, մյուսն անտանելի, և գտնում է, որ Ադամյանը իսկի անտանելի, տաղանդ էլ չի։ Ասում է՝ «նրա անբնական շարժումները, մատների ծռելը, աչքերի չռելը, անհաստատ քայլելը, ձեռքերի դողալը, բոլորը մեր ասածների ապացույցներ են» (Մշակ, 1879, № 224)։

Ի նկատի առեք, որ այս ժամանակ Ադամյանը մի նորելուկ չէր և արդեն այնպես հսկայաբար էր առաջ գալիս, որ նույնիսկ Մշակը ստիպված պետք է խոնարհեր, լեզուն փոխեր և այսպիսի բաներ գրեր. «պ. Ադամյան արդեն վաղուց (իմա երբ մենք հայհոյում էինք) սիրելի է դարձել մեր հասարակությանը (որին նույնպես հայհոյում էինք, թե ինչու են ծափահարում) և ավելորդ է նկատել, որ երբ Ադամյանը բեմի վրա է, ամբողջ հասարակությունը գրավվում է նրանով» և սրանման բաներ ու задним числом փայփայանքներ։ Ահա ձեր Մշակի հռչակավոր դասերից մեկը, որ սկսվել է «Մենք չենք հասկանում» խորհրդավոր խոսքերով, որոնք այսօր, երբ որ ամեն բան կատարվել է վերջացել, սև, խոշոր տառերով դրոշմված, Մշակի վրա ծանրանում են իրանց իսկական նշանակությամբ, անմերժելի ապացուցանելով նրա տաղանդներ որոշելու և նրանց դասեր տալու անընդունակությունը։

Ահա ձեզ «շատերից մի օրինակ», պարոններ։ Ահա ձեզ մի նմուշ, թե ինչպես է դաս տալիս Մշակը և որքան հոտառություն ունի տաղանդ ճանաչելու և գնահատելու։

Դուք ոչ թե տաղանդներին վկայականներ ու դասեր տալու իրավունք պետք է վերապահեք ձեզ, այլ դեռ պետք է ճգնեք