Ընթացք հողի համար հեղված արյան
ԸՆԹԱՑՔ ՀՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԵՂՎԱԾ ԱՐՅԱՆ
Արցախյան գոյամարտում զոհված
իմ կրտսեր գրչախպորը՝
բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանին
Հայոց զինվոր, անհաղթ զինվոր, զինվոր պատվի, հպարտությա՛ն,
Մեր ամեն մի դժվար երթում մեր մեջ է քո շունչն անվեհեր.
Հերոսական քո սխրանքով ճամփորդ դարձար հավերժության
Եվ անունդ՝ սրբագործված, մեր ճակատի պսակն է վեհ։
Դու խոսում ես հիմա ինձ հետ՝ ուրի՜շ բառով... Հասկանում եմ
Եվ լավ գիտեմ, որ քո բառին չի հասնի իմ խոսքը երբեք,
Քո արյա՛մբ է հաստված քոնը... Սակայն ես քեզ խոստանում եմ,
Հեղված արյան ուղղությամբ է միշտ հոսելու մեր ամեն երգ...