Իմ հավատը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Թե ուզում ես)

Վարդան Հակոբյան

Դարձարան
***

Թե ուզում ես քո ձայնը ինձ հասնի,
Կանչիր դու միայն Քիրսի լանջերից.
Մեր Ցուրտ աղբյուրի երգով կանչիր ինձ,
Թե ուզում ես քո ձայնը ինձ հասնի։
Քո ձայնից մանկութ երկինքս հյուսիր,
Որ արձագանք տա զուլալ կանչերիդ.
Թե ուզում ես քո ձայնը ինձ հասնի՝
Կանչիր դու միայն Քիրսի լանջերից։