Թողեք զիս․․․


Թողեք զիս՝ ննջե՜մ...
Այնքա՜ն եմ խըռով՝
Գարուն գիշերով.
Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ...

Թողեք զիս, դևե՜ր,
Մի՛ նետեք զիս ծով,
Գարուն գիշերով...
Սիրտ չունի՞ս դուն, Տե՜ր...