ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Քո լեռնեղեն գեղեցկությամբ
Դու կանգնում ես ուղիղ իմ դեմ։
Եվ աչքերիդ անուշ կանչը
                  փարվում է ինձ,
Եվ բացվում եմ ես խենթորեն...
Մեր գլխից վեր՝ մեծ երկնքում,
Ամպերն ասես շիկանում են
Քո ջերմ սիրուց
Ու երկնքի դռներն իրենց
                 վրա փակում...

Արեւի տակ կարոտանքով
Խոնարհվում եմ քո սարերին,
Նրանց հողոտ,
Տաք շուրթերից
Անհագորեն ըմպում եմ քեզ
Եվ ծարավն իմ... մեծանում է։