Աստղասեր ես,
Աստղո՛վ սեր ես։
Հավերժության շուրթին ծաղկած
իմ երդումն ես,
երազներս քո լույսով են
ծաղկակալում։
Ես ընթացքն եմ ճամփաներիդ,
Դու՝ սլացքն իմ, աստղոտվու՜մ ես։
Աստղամա՛յր ես,
աստղո՛վ մայր ես։
Արեգական լույսեր հագած
բարձրիկ ու սեգ իմ լեռների
սրբամայրն ես։
Կրկնությունն ես
Մեր իսկ սրտի,
հոգո՛ւ, ոգո՛ւ։
Աստղահո՛ղ ես,
աստղո՛վ հող ես։
Մարմարաշուրթ աղբյուրներդ
քեզ ավելի լավ են երգում,
թող լռեմ ես,
համբուրեմ քո վեհությունը,
ժայռ ու ծաղկի սերությունը։
Իմ աստղատո՛ւն,
իմ աստղո՛վ տուն։