Եթե ուզում ես Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Իմ երազի ծաղկած թփին)

Վարդան Հակոբյան

Թիթեռը՝ կրծքիդ վրա
***

Իմ երազի ծաղկած թփին
Հավքը կանգնեց,
Ինձ խոստումներ տվեց գարնան,
Չվեց ապա,
Ապա գնաց...
Օրս հիմա իր կտուցը
        Բաց է անում
Թռչնավարի
ՈՒ ասում է.
- Ե՞րբ է հավքը գարուն բերել,
Նա պարզապես
Հասցնում է լինել այնտեղ,
        Ուր գարուն է։