***

Իմ երազներում
Երկինքն իր խոսքը ասելու համար
Թույլտվություն է վերցնում երկրից.
- Արե՞ւ, թե՝ անձրեւ...

Իմ երազներում
Երկինք ու երկիր ձգտում են իրար,
Սիրող սրտերի զարկերի նման...
Ու իրար շտկում։
Իմ երազներում
Հավատացնում են իմ աչքերը ինձ,
Թե ժայռ են ելնում եղեւնիները
                ոչ թե մրցելու,
Այլ... խոնարհվելու արեւի առաջ...