ԻՄ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻՆ


Ծփա ծուփ-ծուփ արծաթ բոցով,
Մաքրամաքուր ծովակ, իմ ծո՛վ,
Դու իմ մասունք,
Ուրախության շողոտ արցունք:

Ինչքան էլ որ հեռու գնամ,
Ես վտակն եմ, ծփանքն եմ քո
Լեռնաշքեղ ալիքների,
Իմ հայացքը կպահեմ միշտ
Լույսի պես պարզ ակունքներիդ: