Իմ ծուռն ու ճիշտը խառնեցիր իրար, Ինձ չհասկացար կյանքում ոչ մի օր. Մեր միջեւ եղած-չեղածի համար Եկ չհարցնենք՝ ով է մեղավոր: Բաժանվենք այսպես վեհորեն, բարի, Եվ, ոնց ասում են, իրար ներելով. Քանզի չեմ ուզում սովորել, սեր իմ, Եվ ահավորը՝ Ատել՝ սիրելո՜վ...