ԻՆՉՊԵՍ ՀԵՔԻԱԹՈՒՄ


Աղջիկնե՜րը...
Կարող են հենց ուզած ձեւով,
Ինչպես լսած հեքիաթի մեջ,
Ինձ դարձնել մի պարզ հոլիկ
Կամ՝
Ապարանք
           Անմատչելի.
Ոնց կամենան:
Աղջիկնե՜րը...
Ես չեմ կարող աղջիկներին
                երբեք ներել,
Ամենից շատ՝
Նրա համար,
Որ այսքանով հանդերձ, նրանց
Ես կարող եմ միայն սիրել: