Սիրուն աղջկա հեգնանքի նման

***

Սիրուն աղջկա հեգնանքի նման
Ծանր է օրը,
Եվ այնպես շատ են իմ կարոտները՝
Սպասումների մեջ։
Իսկ երազներում շարունակվում է
         Իմ հաղթարշավը,
Եվ քո հայացքը՝ «ոնց ես, սիրելիս»,
Ինձ իր մեջ առնում,
Երկինք է դառնում...
ՈՒ մինչեւ հիմա կապույտների մեջ
Մարգարիտվում եմ,
Ես հո ջրվեժ եմ,
Ծիածանվում եմ -
Ես հո կարոտ եմ...
        Այսպես գնում եմ
        Ու տեսնում եմ պարզ.
ՈՒրիշից առաջ անցնելը ինչ է,
Միայն թե ինձնից ես ետ չմնամ...