***

Իմ քրտինքի կաթիլները,
Որ դեմքովս սահում են վար,
Չեմ սրբում ես,
Թողնում եմ, որ ընկնեն հողին:
Նրանց մեջ իմ էությունն է,
Ես եմ քամված...
Մեր լեռներն ինձ արարել են,
Որովհետեւ
Քրտինքի տաք կաթիլների
Միշտ ծարավ է լինում հողը...
Սակայն մի պահ... եւ ես նորից՝
Գարնանավետ ջերմության պես
Ալիքվել եմ ուզում հողի՛ց...