***

Հավատ եմ՝ լցված այնքան վռազկոտ
Ու գարնանամիտ
Իմ երազների երակների մեջ,
Ազնիվ գույների շաղախ եմ ժայռի
Մի լանջին ծալված
Ծառի հայացքում.
Ծառ, որ բարձրացել ձորից մթամած
Եվ կռիվ տալով քարերի հետ ցից,
Այդպես չոքեչոք բարձունք է ելնում,
Առաջինն ինքը,
Բացվող արեւի մասին այնտեղից
Կանաչ անտառի
Ականջներ ի վար «ճչալու» համար...
Ծառ եմ,
        Արմատ եմ,
                  Ու հողի հավատ: