***

Որդուս` Անաստասին

Քեզ թողած աշխարհը այս հին,
Իմ սիրուն, անուշիկ բալիկ,
Մի օր կգնամ անդարձ:
Ախ երանի՜, երանի՜,
Ցավի իմ բաժակն ըմպեմ
Ու ձեռքս քոնին պարզեմ,
Խինդս` խտացրած, բյուրեղ,
Լոկ քեզ պահապան թողնեմ: