* * *


Ինչո՞ւ ես տխուր,
Թշվառ Հայաստան,
Է՞ր է վիզըդ ծուռ,
Մայր իմ սիրական.
5 .    .    .    .    .    .    .    .    .    .    .
Խոցալից սրտով մայր իմ Հայաստան.

Ինչո՞ւ աչերըդ
Լի են արտասուք,
Է՞ր ես խեղճ նայում
10 Դեպի արևմուտք.
.    .    .    .    .    .    .    .    .    .    .
Խոցալից սրտով մայր իմ Հայաստան.

Դուն ևս լավ գիտես,
Որ արևմուտքեն
15 Օգուտ չըկա քեզ
Զատ անբույժ վերքեն.
.    .    .    .    .    .    .    .    .    .    .
Խոցալից սրտով մայր իմ Հայաստան.

Թշվառ Հայաստան,
20 Քաջաց դամբարան,
Անջուր բուրաստան,
Խեղճ, անօգնական։
.    .    .    .    .    .    .    .    .    .    .
Խոցալից սրտով մայր իմ Հայաստան.

25 Շրջիր աչերդ,
Որդիքդ ցրված են,
Ժողովիր քաջերդ՝
Արցունքդ կըսրբեն։

1884