Դետեկտիվ

«Դետեկտիվ» բառը ծագում է լատիներեն «դետեգո» բառից, որ նշանակում է «բացահայտում, հայտնագործում»։ Դետեկտիվը խուզարկուն է, այն մարդը, որ հանցագործություններ է բացահայտում:

Դետեկտիվները արկածային գրականության սիրելի հերոսներից են։ Նրանք ընթերցողին զարմացնում են ամենաբարդ ու առեղծվածային հանցագործությունները բացահայտելու հմտությամբ: Այդպիսին էր, օրինակ, հանրաճանաչ Շերլոկ Հոլմսը: Դետեկտիվների մասին այնքան շատ պատմություններ են գրվել ու գըրվում, որ «դետեկտիվ» բառը մեկ ուրիշ նշանակություն էլ է ստացել, այսպես կրճատ անվանում են այն ստեղծագործությունները, ուր պատմվում է հանցագործությունների բացահայտման մասին: Լավ դետեկտիվ ընթերցելը շատ հետաքրքիր է: Ակամա քեզ պատկերացնում ես ամենախճճված հանցագործություններ բացահայտողի դերում, ջանում ինքդ քո մեջ էլ դաստիարակել խիզախություն, դիտողականություն, տրամաբանորեն մտածելու կարողություն: Բայց այս հիանալի հատկանիշները կարող են ծառայել տարբեր նպատակների։ Զուր չէ, որ արտասահմանյան դետեկտիվ գրականությունը երբեմն ստեղծում և գովերգում է կապիտալիստներին ծառայող խուզարկուների: Երեխաներից ոմանք այնքան են տարվում դետեկտիվներով, որ ուրիշ գրքեր այլևս չեն կարդում և նույնիսկ չեն էլ ուզում լսել դրանց մասին: Եվ դա անշուշտ աղքատացնում է այդպիսի վայ-ընթերցողների հոգևոր աշխարհը։