Լերանց շարքերը
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 282
տ. ― էջ 469, ծ. ― էջ 606

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

* * *


Լերանց շարքերը
Նիրհում են մըթնում,
Խաղաղ մարգերը
Մըշուշ է պատում․
5 Ճամփեն հանդարտվել,
Չի շարժվում քամի,
Ուր որ է՝ դու էլ
Կըքընես հիմի։