ԽՈԶ ՈՒ ՈՉԽԱՐ

Խոզը ոչխարի կշտին արմատներ էր ուտում։ Ոչխարը տեսնում է նրան ու ասում.

— Մերունիկ, ինչո՞ւ խոտ չես ուտում.

— Ես կուշտ եմ,— ասում է խոզը։ — Որ կուշտ ես, ինչու արմատներ ես ուտում։

— Արմատները անուշ են, չարազ եմ անում,— ասում է խոզը, որ ամեն ինչ ուտում էր։

1908