Քո աչքերում, որ փայլում է, Հոգուս հուրն է մշտավառ, Իսկ ժպիտդ, որ բացվում է,— Սրտիս բերկրանքն անսպառ։ 5 Երբ որ հանգչի հուրն աչքերիդ, Եվ շըրթունքըդ կարկամի, Կըմեռանի նաև գերիդ... Եվ մեզ մի մահ կըտանի։