(Մանկական խաղ)

Գործողներ. Երկու մակուկ, մեկը ծիծեռնակի դերում, մի երգեցիկ խումը. բոլորը միասին իբրև նորեկ ծիծեռնակներ։

Մանուկը. Բարով ես եկել, սիրուն ծիծեռնակ.

Բայց ասա խնդրեմ, ինչո՞ւ ես մենակ։

Ծիծեռնակը. Ո՜հ, մի՛ հարցընիլ, սիրելի մանկիկ,
ճամփին բարձրացավ մի մեծ փոթորիկ…

Խումբը.
(զարմացած)
0՛յ-օ՛յ-օ՛յ, ո՛ւյ ո՛ւյ ֊ո՛ւյ.

Մանուկը.— Հետո՞… երևի ամենքիդ, ցցեց. Ով գիտե՝ որին ո՞ր ձորը գըցեց…

Ծիծեռնակը.— Այո, ո՞վ գիտե, ո՞վ ողջ, ո՞վ մեռած.
Քանիսը մնացին ձյունի տակ։ սառած…

Խումբը
(տխուր).
Վա՛յ - վա՛յ – վա՛յ– վա՛յ, վու՛յ– վու՛յ– վու՛յ…

Մանուկը
(կուտ է ածում
առաջը).
Խե՜ղճ իմ ծիծեռնակ, կեց, հանգստացիր, Եկ մտիր բունըդ, մեկ լավ տաքացիր։


Ծիծեռնակը.— Շնորհակալ եմ, ես կուշտ եմ հիմա.
կարծես մերոնք էլ պիտի գան ահա։

Խումբը
(ուրախ).
Վա՛-վա՛-վա՛, վի՛- վի՛-վի՛…

Մանուկը.— Բան չի երևո՞ւմ, այղ ի՞նչ ևս ասում, Գուցե հեռվիցը մի ձայքն ես լսում:

Ծիծեռնակը.— Ո՛չ, ես զգում եմ, թևև չեմ .լսում,
«Գալիս են ահա՛», իմ սիրտն է ասում։

Բոլոր աշակերտները ներս են թափվում կռները թափահարելով, իբրև թռչում են և շրջապտույտ հորձելով երգում են,—

Եկա՜նք, եկա՜նք ողջառո՜ղջ
Մենք անկորուստ և ամբողջ,
Լե՛-լե՛-լե՜, հա՛յ լե՞֊լե՜,
Լո՛-լո՛-լո՜, հա՛յ լո՛-լո՛,
Հելելե՜, հոլոլո՜…