Կանգնել ես դու նրբահասակ…

* * *


Կանգնել ես դու նրբահասակ,
Ժպտում ես ինձ, գերում ես ինձ,
Պաղել ես ինձ երկու նիզակ,
Երկու հրով այրում ես ինձ:
Նազով նրբին ասում ես՝ ե՛կ.
Այնպես անուշ նայում ես ինձ.—
Խուրձ-խուրձ թափած՝ մի սև արեգ—
Շող մազերով այրում ես ինձ:
Պարզում ես ինձ, սիրուց գինով՝
Քնքուշ ձայնով կանչում ես ինձ,
Արբած եմ ես անուշ թունով,
Ա՛խ ինչ անուշ տանջում ես ինձ…