Կյանքը (Մատթեոս Զարիֆյան)
Կյանքը
Կոչնա՜կն է, մեռե՜լ կա...
― Ու ե՛րգ մը տարորեն՝
Պարտեզեն մոտակա,
Ուր կայսեր կը պարեն...
Խոտին տակ գա՛նգ մը կա...
— Երազներ մեղմորեն՝
Ճամբուն վրա հեռակա,
Սա տըղան կ’օրորեն...
Եվ անդին, դաշտերեն,
Ահա զույգ մը կ’երթա.
Զիրար շա՛տ կը սիրեն.
— Կոչնա՜կն է, մեռե՜լ կա...