Կորուստից հետո
ԿՈՐՈՒՍՏԻՑ ՀԵՏՈ
Խնդրի՛ր, սիրտ իմ կարոտակեզ,
Սիրտ իմ պանդուխտ, վշտաբեկ,
Խնդրիր նրան, որ այլևս քեզ
Սփոփելու չէ երբեք։
5
Կանչի՛ր, կանչի՛ր, գուցե կանչիս
Հնչյունները ըղձական,
Ինչպես միտքս, ինչպես հոգիս,
Թափանցեն այն գերեզման...
Յուր դրախտից գուցե լսե
10
Հառաչանքս աղեկեզ,
Մտաբերե և ափսոսե,
Որ ես ապրում եմ այսպես...
1891