Հայկական բանակը
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ
Հայոց լեռներ սև֊սև ամպեր
Կուտակվել են, փաթաթվել,
Հայոց լեռներ սեգ-սեգ խմբեր,
Գոռ գընդեր են ողջ պատել։
— Ո՞վ է կանգնած լեռների հետ
Էն հըզորը անսասան.
Ծածանում է գըլխին վետ-վետ
Իր դրոշը սրրբազան։
— Էն Սասունցի Դավիթն է հին,
10
Մըսրա շըղթան խորտակել,
Թուր-Կայծակին իրեն ձեռին՝
Լույս աշխարհ է դուրս եկել։
Հայոց մըթին լեռների հետ
Նա է կանգնած անսասան,
Ծածանում է գըլխին վետ-վետ
Հայ դըրոշը սրբազան։
Էլ ո՞ր հավքը կանցնի թևով
Էն լեռների մութ շարքից,
Ո՞ր թշնամին կանցնի կենդան
10
Դավթի զորքից ու զարկից։
Հայոց լեռներ սև-սև ամպեր
Կուտակվել են, փաթաթվել,
Հայոց լեռներ սեգ-սեգ խմբեր,
Գոռ գընդեր են ողջ պատել։