Հայոց վիշտը` Անհուն մի ծով, Խավար մի ծով ահագին, Էն սև ծովում տառապելով, Լող է տալիս իմ հոգին:
Մերթ զայրացկոտ ծառս է լինում Մինչև երկինք կապուտակ, Ու մերթ հոգնած սուզվում, իջնում Դեպի խորքերն անհատակ։ Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին... Հայոց վշտի մեծ ծովի մեջ Տառապում է իմ հոգին:
Հայրենասիրական քնար