Հանեսն ու Խուդին
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 486
ծ. ― էջ 806

 Ներսը[1] քրտնում է։

[2]Մաթոս, հեյ[3]։

– Էդ ի՞նչ ա, ադա։

– Այ տա, էդ խի՞ չես տուն գալիս։

– Այ տա, դենը գնա, դենը․․․ տեղս նեղ ա։

– Ադա խի։

– Այ տա, էդ էս անտեր տերության պաշտոնը էս ինչ դժար ա էլել։

– Այ տա։

– Ադա, դենը գնա, քե մատաղ, ես էլ կարալ չեմ։

<ՀԱՆԵՍՆ ՈՒ ԽՈՒԴԻՆ>

– Հանես, հե՜յ[4],– տանից բավական հեռու կանգնած ձայն տվեց մի մարդ։ Մինչև Հանեսի դուրս գալը, շները վեր կացան ու ամեն կողմից վրա վազեցին դեպի ձայնը։

– Էդ ո՞վ ես[5],– սրահի շեմքում երևալով ձայն տվեց[6] Բրդաձորցի Հանեսը, մի անճոռնի աժդահա, որին ասում էին Դոնղուզ Ղռան[7]՝ խոզ զարկող[8]։ Իրիկվան աղջամղջում թեև[9] լավ չէր երևում, բայց շների մեջ կանգնած փոքրիկ կերպարանքը և կողքին երկայն ցցված ձողի նման սև բանը նկատելով, իսկույն ճանաչեց և շներին սաստելով առաջ գնաց։

– Խո՛ւդի։

– Հե՜յ։

– Ա՛յ տղա, էդ ի՞նչ խաբար ա, խի՞ չես առաջ գալիս։

– Ա՛յ տղա, առաջ գալու ժամանակ չի. գնա թվանքդ վեր կալ, դուրս արի՛[10]։

– Ի՞նչ խաբար ա[11]։

– Լեզգիները մի քանի[12] եսիր հարս էն բերել Գյուրջիստանու կռնիցը, Բոլնսովը դեպի Ախալցխա անցկացրել։

– Ո՞վ ա ասում։

– Տեսնող ա էլել։

– Դե կաց,– ասավ Հանեսը[13], տուն մտավ ու թվանքը ձեռքին դուրս եկան։

– Ո՞ր ճամփովը գնանք, Խո՛ւդի։

– Ես ասում եմ՝ հենց գիրտ Լալվարա ուսովը տանք, կարճաղաք անենք, որ հասնենք[14]։ Դրանք էս գիշեր Բոլնսի ձորերումը անպատճառ կըլեն, պետք Է Բողազովն անց կենան[15], որ լավ պճղենք, լուսաբացին[16] Բողազումը կըլենք։

– Կհասնենք,– մյուս <․․․> Դոնղուզ Ղռանը։

Եվ ճանապարհ ընկան այս երկու գլուղացիք, մեկը[17] վիթխարի, մյուսը մի կարճ, փոքրամարմին մարդ, որի հրացանն իր հասակից երկու անգամ ավելի երկայն էր։

***

Այս բանը, որ ես պատմում եմ, պատահեց [1826] թվին։ Հիմի[18] զարմանալի կերևա, բայց այն ժամանակ մեր աշխարհքում սովորական բան էր գերությունը[19]։ Լեռնաբնակ լեզգիները խմբերով իջնում Էին Կովկասի սարերից[20], հարձակվում էին վրաց կամ հայոց գյուղերի վրա, սպանում էին, կողոպտում էին ու գերի տանում։ Գերի էին տանում գլխավորապես ջահել հարսներին ու աղջիկներին։ Այն ժամանակ Ախալցխան օսմանցիների ձեռքն էր և[21] գերեվաճառության շուկան[22]։ Տանում էին այնտեղ չնչին գներով ծախում թուրքերի վրա[23]։ Անդարձ էր այս թշվառ գերիների ճամփան։ Ընկնում էին Տաճկ<աստանի> խորքերը կամ Պոլիս։ Ընդմիշտ բանտարկվում էին թուրքաց հարեմներում, և նրանցից շատ քչերին էր վիճակվում մի որևէ հրաշքով կամ մեծ փրկանքով կրկին տեսնել իր ծննդավայրն ու սիրելիների երեսը։

Խուդին պատմում է, թե ինչպես հասան, խլեցին։ Հարսնատերերը  լսում են, հայտնում են, որ իրանց օրենքով իրանք նրանց ճորտերն են։

– Ա՛յ հեր օրհնած, ի՜նչ բան ա, հալբաթ մի անգամ ձեր աշխարհքը կգանք, պատիվ կտաք…

ՎԻԳԵՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

1128 թիվ Պարսից Մելիք շահի օրով

Վիգեն հաղթական, քաջալանջ, հուժկու, Սանասարյանց դեն

Նստէր յԱշմուշատ քաղաքի (Աղձնեաց
գաւառ) ընդ մէջ Սասնոյ և Տարօնոյ։


Իրեն լեռներում Աշմուշատ նստած[24], խնջույքի էր նստած Վիգեն իշխանը[25]․ նրա հետ նստած են Աղձնյաց Առյուծ իշխանը, Ծովքի տերը և այլն, և այլն, և այլն։ Եվ քեֆ են անում և ուրախ ծիծաղում, և նրանց զվարթ ծիծաղից հանգստանում է Սասունը։

[26]Եվ ահա գալիս են երկու աշուղներ[27], մինը՝ կույր ալևոր, մյուսը՝ ջահել, սազերն ուսերին, իշխանական խնջույքին։ Լցրին բաժակներն իշխանները և հրամայեցին[28] աշուղներին, որ երգեն։

Աշուղների երգը։

Ի՞նչ երգենք․

– Արաբը եկել, եկել է յաման, հեղեղի նման.
Տիրել է Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Մուշ, Տողատափ,
Հռչակել[29] իրեն հայոց թագավոր.
Արաբն եկել է, մտել է Սասուն։
Քեֆ է անում նստած X֊nւմ,
Արյունից փախած եկել ենք։

[30]Լռեց աշուղը ու ցած դրեց[31] ձեռքից բաժակը փրփրուն[32], ցած դրեց Աղձնյաց Առյուծ իշխանը և նրա, և այլն, և այլն․․․

  1. [տնքում է ու]
  2. [Հեյ]
  3. [– Այ տա էդ խի չես տուն գալիս]
  4. [ձայն տվեց]
  5. [հե՝յ]
  6. [Գյուլլաբաղ<ցի>]
  7. [որսկան]
  8. [Եվ]
  9. [[Հեյ, Հանես] մարդաճանաչ]
  10. [– Այ տղա մի ներս արի, տեսնենք]
  11. [– Ներս գալու ժամանակ չի, թվանքդ վեր կալ։– Այ տա, էսօր խաբար բի քաղքիցը մարդ <1 առընթ․> ասում են մի քանի]
  12. [երկու]
  13. [ու]
  14. [Շուլավերա վրա ներքև ենք]
  15. [էս գիշեր]
  16. [կհասնենք ու]
  17. [հսկա]
  18. [կարելի է]
  19. գեր[ի տանել]ությունը [Կովկասյան]։
  20. [և]
  21. [այնտեղ էր]
  22. [էր]
  23. [այս գերիներ<ը>]
  24. [խրախճան]
  25. [Մամիկոնյան և]
  26. [Եկան]
  27. [կույր]
  28. [Երգեցեք]
  29. [Դարձել է]
  30. [Աշմուշատ]
  31. [Մռայլվեցավ առյուծ Վիգենը]
  32. [մինչև արաբը]