Հասկանո՞ւմ եք՝ եկավ հզոր

Իմ մե՛ջ է ձեր իջևանը Հասկանո՞ւմ եք՝ եկավ հզոր

Եղիշե Չարենց

Զանգուն ու Արաքսը սեգ

[ 36 ]

Հասկանո՞ւմ եք՝ եկավ հզոր,
Շտկելով մեջքը վաստակած
Եվ բերեց աչքերում բոսոր,
Արնածոր դրո՛շ հաղթական։

Երեկ
Նա
Նստում էր մեյդանում,
Երեկ
Նա

Երկաթ էր ծեծում։

Էսօր
Նա —
Արև՛ն է երթ անում՝
Թափելով վահրը կծու։

Եվ
Գիտե՞ք՝
Թափով թիկնեղ
Երկրագունդը երբ նա բեկանի —
Պիտի բյո՛ւր հսկանե՛ր ծնվեն

Նրա մե՜կ, մե՜կ մկանից...