Իմ մե՛ջ է
Ձեր
Իջևանը.
Պիտի գաք— ուզեք—չուզեք։
5 Աչքերս— Սևան ու լիճ Վանա,
Գլուխս— Մասիս սեպաձև։

Թևիս մեկը— Զանգու զնգան,
Մյուս թևս— Արաքս համբեր,—
Ու առե՜լ եմ գլխիս հայկական
10 Լուրթ երկինքը, որպես գմբեթ։

Հիմա ձեզ կանչում եմ՝ եկե՛ք․
Բոլորի՛դ իմ եդեմը տեղ կանի,
Ձեր հազար կյանքերը հենել
Կարող եք իմ մե՛կ մկանին։

15 Բայց սրտին ձեր՝ ծեր,
Անոթի,
Ո՞վ կտա
Թև
Թռիչք անահ․—
20 էն ու՞ր է նոր Պարրոտը, որ պիտի
Իմ անհաս Մասիսը բարձրանա․․․