Քարը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Հարութիկի նավը)

Վարդան Հակոբյան

Հարութն ու Նարեկը
ՀԱՐՈՒԹԻԿԻ ՆԱՎԱԿԸ

(Նկարի առաջ)

Հարութիկը, տեսեք, ահա,
Դուրս է եկել նավարկության...
Եվ լողում է պարզ ու վստահ,
Դեմքին լույս կա ծով-բերկրության։

Զույգ ձեռքերը նա երկարել,
Զույգ կողերն է բռնել նավի...
Ու լողում է միշտ անարգել
Դեպի լեռները Ղարաբաղի։

Կարոտել է Վարդան պապին,
Տատի՜ն, ձյունոտ Մռով-Քիրսին...
Ճամփին թող խունկ վառի արփին,
Պարզի հազար կերոն լույսի։

Եվ ամուր է նավը նրա՝
Լողատաշտակն իր քնքուշիկ...
Պապի աչքն է ճամփի վրա,
Ո՞ւր կհասնի թոռն անուշիկ։
                             21.02.97թ.