Հիմա բացվում են այդտեղ վարդեր…

Տրիոլետներ Նվարդին


Գ.


Հիմա բացվում են այդտեղ վարդեր
Ու վարդերի մեջ դու, հրե վարդ,
Չենք հանդիպի մենք արդեն, Նվարդ,
Թեև բացվում են նորից վարդեր:
Օ, եղիր խնդուն, որպես թիթեռ
Ու թող հրահրի հուրըդ կախարդ.
Հիմա բացվում են այդտեղ վարդեր
Եվ դու՝ վարդերում վարդերի վարդ: