ՌԵՔՎԻԵՄ


Մերկացող մարմնի վրա վերջին զգեստի
շրշյունները դարձան նվագներ։ Բուրմունքների
միջով ժպիտները հոսեցին դեպի ափ, մարմնի եւ
հոգու բոլոր մասերը դարձան հանդիպող շուրթեր, եւ
ծաղկի թերթիկները՝ գալարվելով օդում, ընկան առվի
ջրերը։ Ասում են, ամենից արագ պաղում են ամենատաք
պահերը։ Ես իմ մեջ տարիներ, տարիներ շարունակ
ստեղծել եմ սիրո մի ընձառյուծ, որն,
ի վերջո, ինձ կերավ։ Մի սիրեք, մարդիկ։