Մայակովսկի Վ. — Մի քանի խոսք իմ կնոջ մասին

Վ. ՄԱՅԱԿՈՎՍԿԻ

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԻՄ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ


Անհայտ ծովերի հեռավոր ափով
Անցնում է լուսինը —
Իմ կինը։
Իմ շիկահեր սիրուհին։
5 Իր կառքի ետևից, թափով
Ձգվում է համաստեղությունների երփներանգ

ամբոխը։

Պսակվում է ավտո—գարաժի՛ հետ,
Համբուրում է թերթի կիոսկները,
Իսկ շլեյֆի կաթն—ծիրը, որպես նաժիշտ,
10 Զարդարված է չնչին զարդերով։
Իսկ ե՞ս։—
Իմ ծարաված սրտին քո հոնքերի կեռով
Քn աչքերի հորից բերում էիր դույլեր։
Կախվում էիր լճե մետաքսներում,
15 Սաթե ջութակների՛ պես երգում էին կոնքերդ։
Այնտեղ, ուր իշխում են դժնի տանիքները —
Չե՛ս նետի ցոլքը քո դու։
Բուլվարներում խեղդվում եմ՝ դեմքիս թախիծ

փռած։

Ախր դա դո՛ւստրն է քո —
20 Իմ երգը —
Աժուր չուլքիներով —
Կաֆեների առաջ։