ՄԱՅՐ ԱՅԳԻՆ


Ուղեկցեցի առվակին,
Տարա հեռու մեր այգին։
Թուփ ու ծառի փաթաթվեց.
Ծաղիկներին բույր տվեց։
Երգեց այնքան, կարկաչեց,
Որ մայր այգին կանաչեց։
-Այդպես է միշտ, Նաիրիկ,
Իմ լավ, խելոք իմ բալիկ։
Խնդությունը բալիկի
Կյանք է տալիս մայրիկին։