Ողջույն

խմբագրել

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, Aramhayr և բարի գալուստ հայերեն վիքիդարան։ Շնորհակալություն Ձեր ներդրումների համար։ Հուսով եմ, Ձեզ դուր կգա այստեղ, կդառնաք հայերեն վիքիդարանի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել ազատ գրադարանը։ Կոչ եմ անում ծանոթանալ Օգնության բաժնին։

Խնդրում եմ, չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանություններում և քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի մեկնաբանության ժամանակը և հղում դեպի Ձեր մասնակցի էջը։ Հարցերի դեպքում մի՛ հապաղեք կապվել ինձ հետ կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։--David Saroyan (քննարկում) 12:25, 22 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ, հարգելի Դավիթ. Ես չգտա պատասխանելու այլ միջոց՝ այդ պատճառով խմբագրում եմ Ձեր ողջույնը։ Սրբագրված էջերում ավելացրեցի ստորագրությունս։ Ես մոտակա ապագայում դժվար թե սրբագրելու հնարավորություն ունենամ։ Սակայն հենց որ հնարավորություն ընձեռնվի, կշարունակեմ... եւ այդ ժամանակ հարցեր կտամ։ Ես շատ արագ նայեցի այս նամակին կցված քննարկումները եւ մի քանի կարճ դիտողություններ եմ ուզում անել.

  1. Ես գտնում եմ, որ ճիշտ է էջերը սրբագրել, կրկնելով բնագրի սխալները, անճշտությունները, եւ ոճը։ Սա պատմական կարեւորություն ունեցող սկզբնաղբյուր է։ Կարելի է, երեւի, ֆորմատավորումը որոշ չափով փոխել (օրինակ՝ տողադարձը)։ Ընդհանուր առմամբ, պետք է «մարդկային» գործոնը ստույգ արտապատկերել, իսկ մեքենայականը (ալգորիթմիկը) կարելի անտեսել։
  2. Երբ ՀՍՀ հոդվածը դառնում է Վիքիպեդիայի հոդված, ապա, ըստ իս, պետք է նշել ՀՍՀ աղբյուրի օգտագործման մակարդակը, օրինակ՝ ա. անփոփոխ կրկնություն, բ. վրիպակների սրբագրում, գ. փաստերի ճշտում. դ. չնչին խմբագրում, ե. խմբագրում (միգուցե մանրամասների թվարկությամբ), զ. ընդլայնում/կրճատում, եւլն։ Օրինակ՝ իմ սրբագրված հոդվածներից ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆԸ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆԸ ինձ թվաց բառերի կույտ։ Եթե համայնքը համաձայնի այդ կարծիքին, ապա իմաստ ունի այդ հոդվածի խմբագրված տարբերակը Վիքիացնել։
  3. Սրբագրման ընթացքում ես գտա ճանաչող ծրագրի այս կրկնվող սխալները, որոնց մի մասը կարելի է բոտերով (տեսա որ կան) ուղղել (առաջինը ճիշտն է).
  • լ – չ։ (լլ – չչ)
  • ջ – շ։ (մեջ )
  • և – ե։
  • լ– ւ։
  • ւ – է։
  • փ – Փ։
  • փ – վւ։
  • ա-ից հետո եկող ՛ն՛ կամ ՛կ՛ տառերը հաջորդ բառի սկիզբն են համարում։

Հարգանքով՝ Արամ. Aramhayr (քննարկում) 20:51, 22 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Էջերի զանգվածային նորացում

խմբագրել

Բարեւ Դավիթ,

Երեկ ավարտեցի մեխանիկական սրբագրիչի (automated spellchecker) նախնական տարբերակի փորձարկումը։ Անցկացրեցի միջով այն [71] էջերը, որոնք սրբագրել էի մինչ օրս։ [Սպասում էի, որ նոր սխալներ կգտնվեն, սակայն չէի ակնկալում, որ այդքան շատ կլինեն։]

Ես վատ եմ պատկերացնում, թե ինչպես է կայքի աշխատանքը ապահովվում (ArmScoop-ի եւ Wikimedia-ի հարաբերությունը, IT բաժանմունքի կառուցվածքը)։ Մի խնդրանք ունեմ. կարո՞ղ եք ինձ կապել կայքի աշխատանքը ապահովող անաձանց հետ (SysAdmin, IT departement)։ Այդ անձնավորություն[ներ]ը պետք է. 1. թույլատրեն վերբեռնումը, եւ 2. իրականացնեն այն։ Կ՛ուզենայի, որ այդ 71 էջերը միանվագ թարմացվեին (ես ահագին ժամանակ կ'կորցնեմ մեկ առ մեկ էջերը «ձերքով» նորոգելով)։ Բացի այդ ես պատրաստվում եմ առաջի հատորը ծրագրովս անցկացնել։ Սրա հետեւանքով մի այլ զանգվածային նորոգում կ'պահանջվի (մյուս հատորները կ'հետեւեն, եթե առաջինը հաջող լինի)։

Հարգանքներով.

Արամ։   

Aramhayr (քննարկում) 19:44, 22 Մայիսի 2017 (UTC)Պատասխանել

Ստորագրություններ

խմբագրել

Ողջույն Արամհայր, և շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Նկատել եմ, որ ստորագրում եք նաև «էջ» անվատնարածքում, գրքերի բուն բովանդակության մեջ։ Մենք պարտադիր ստորագրում ենք քննարկման էջերում, բայց երբեք ոչ բովանդակության էջերում։ Բովանդակության ամեն էջի պատմությունում երևում են, ներդրում կատարած մասնակիցների անունները և իրանց փոփոխությունները։ Հաճելի խմբագրումներ, հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Քսելջեն (քննարկում) 09:17, 29 Նոյեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Բարեւ Ալեքսեյ, Շնորհակալություն բացատրության համար։ Դադարեցի։ Նախորդ ստորագրությոնները կջնջեմ հետագայում խմբագրելիս։ Aramhayr (քննարկում) 06:37, 2 Դեկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Share your experience and feedback as a Wikimedian in this global survey

խմբագրել
  1. This survey is primarily meant to get feedback on the Wikimedia Foundation's current work, not long-term strategy.
  2. Legal stuff: No purchase necessary. Must be the age of majority to participate. Sponsored by the Wikimedia Foundation located at 149 New Montgomery, San Francisco, CA, USA, 94105. Ends January 31, 2017. Void where prohibited. Click here for contest rules.