Ողջույններ խմբագրել

Դավիդ ջան, ողջույն։ Շնորհակալություն այն հսկայական աշխատանքի համար, որ անում ես ասյտեղ։ Մի քանի խորհուրդ ու նկատառում՝

  1. Վիքիդարանում մենք ճշգրտորեն թվայնացնում ենք հրատարակված նյութերը։ Որպես կանոն թողնում ենք անգամ տառասխալները, որոնք կան։ Հրատարակված տեքստը երբեք չխմբագրելով, օրինակ եթե ՀՍՀ–ում գրված է «ՍՍՀՄ», այն այդպես էլ, «բնագրի» պես պետք է մնա, չփոխվելով «ԽՍՀՄ»–ի։ Ու դա ճիշտ է նաև ցանկացած այլ փոփոխություն համար, օրինակ ձևավորման (եթե գրքի ձևավորումն պահպանելը չի հակասում թվային ֆորմատի)։
  2. Գործդ կարող է հեշտացնել, իմ գրած գործիքը։ Ակտիվացրու այն, և մեկ Alt + A սեղմելով շատ փոփոխություններ կարվեն ավտոմատ։ Օգտագործման, ու տեղադրման մանրամասները այստեղ։

Հաճելի սրբագրում։ --Ալեքսեյ a.k.a. Քսելջեն (քննարկում) 13:29, 25 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
Հ․Գ․ Գործիքը ստեղծելով միայն ՀՍՀ–ի վրա էի կենտրոնանում և այլ էջերի վրա այն չի աշխատի այս պահին։ Եթե այլ հատորների համար կարիքը եղավ մոտակա մի 2 ամսվա մեջ, իմաց տուր։ --Ալեքսեյ a.k.a. Քսելջեն (քննարկում) 13:37, 25 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Ողջույն, Ալեքսեյ ջան: Նախ շատ ուրախ և շնորհակալ եմ գործիքների համար, ինձ թվում է, շատ կօգնի հետագայում սրբագրելու գործում ու ոչ միայն ՀՍՀ-ում: Ես էլ մի քանի հիմնական տարածված սխալների եմ հանդիպել: Հիմա մտքիս միայն մեծատառ Է-ի հետ կապված խնդիրն է գալիս. հնարավոր է չէ՞, բոլոր առանձին մեծատառ Է-երը (և առջևում բացատ, ապա ստորակետ կամ վերջակետ), ինչպես նաև Էր, Էին, Էիք, Էլ ու մնացած փոքրատառով գրվող, տարածված Է-ով սկսվող կարճ բառերը ավտոմատ փոխարինել փոքրատառ է-ի: Մյուսները ընթացքում հիշեմ, անպայման կասեմ:
Իսկ ինչ վերաբերվում է առաջին նկատառմանը. ես իհարկե գիտեմ, որ ՀՍՀ-ում, ինչպես նաև մյուս գրքերում նյութերը պետք է սրբագրվեն այնպես, ինչպես որ կան: Ուղղակի, հարցը հետևյալն է: Քանի որ Վիքիպեդիայում հոդվածների մի մասը գրվում է ՀՍՀ-ի հիման վրա, իսկ վիքիխմբագիրների մեծ մասը չեն փոխում կամ չեն պատկերացնում, որ պետք է փոխել ՍՍՀՄ-ն ԽՍՀՄ-ի և մյուս հանդիպող այս կարգի բառերն ու համառոտագրությունները, ես որոշեցի այսպես փոխեմ, հետո, եթե պետք լինի, ինձ թվում է խնդիր չի լինի ամեն ինչ ավտոմատ ետ փոխել (ԽՍՀՄ-->ՍՍՀՄ): Դավիթ (քննարկում) 16:13, 25 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
Դավիդ ջան, մեծատառ Է–ով սկսվող օժանդակ բայերը սկսել եմ բոտով ուղղել ՀՍՀ–ում։ Քո տեսածրած հանրագիտարաններում նույն խնդիրը նկատե՞լ ես։ --Ալեքսեյ a.k.a. Քսելջեն (քննարկում) 19:40, 22 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ինձ թողած հաղորդագրությունից բան չհասկացա: Խմբագրումը մի անգամ հետ եք շրջել, հետո նորից նույնությամբ հետ եք վերադարձրել: Ձեր աշխատանքի իմաստը ինչու՞մն է...--Ապատ63 (քննարկում) 14:12, 9 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Ապատ63 ջան, շփոթված եմ հետ շրջել, հետո նույնությամբ ետ եմ բերել, քանի որ սխալ էի արել:--Դավիթ Սարոյան (քննարկում) 17:16, 9 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Պարզ է: Ես ամեն տեղ իմաստ եմ փնտրում :)--Ապատ63 (քննարկում) 06:07, 11 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Կարո՞ղ եք օգնել ինչպես ակտիվացնեմ ներքևի գործիքները:--Ապատ63 (քննարկում) 06:07, 11 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն, ի՞նչ ներքևի գործիքների մասին է խոսքը: --Դավիթ Սարոյան (քննարկում) 08:23, 13 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Հասկանալու համար խմբագրել

Դավիթ ջան, ողջույն: Ճիշտ ասած ուզում եմ մուտք գործել նաև Վիքիդարան, ուղղակի դեռ չեմ հասկանում՝ ինչ է անհրաժեշտ անել: Օրինակ՝ հանդիպեցի «Սրբագրման նախագծի», որտեղ ներկայացված էր Գոգոլի «Տարաս Բուլբան»: Խնդրում եմ, բացատրիր՝ ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 21:12, 20 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Բարև, Արամ ջան: Սրբագրման նախագծերը հիմա դադարի շրջանում են: Տարաս-Բուլբան սրբագրած-վերջացրած է: Դարանում կարող ես տեղադրեմ կամ հեղ. իրավունքներ չունեցող հեղինակների ստեղծագործություններ՝ այսինքն ստեղծես էջերը կամ էլ, որ ավելի լավ է, սրբագրես տառաճանաչված գրքերի էջերը: Դա անելու համար այս կատեգորիայից ընտրում ես գիրքը, սեղմում կարմիր էջերից մեկի վրա, հետո սրբագրում, վերջում փոխում կարգավիճակը և պահում: Եթե դու գիտես ինչ-որ գիրք, որը հեղ իրավունքներից ազատված է և դարանում չկա, իսկ օնլայն կա, կարող ես ինձ ասել, ես տառաճանաչեմ գցեմ դարան: Եթե ավելի մանրամասն ես ուզում, կարող եմ ավելի մանրամասն ասել: Շնորհակալություն:--David Saroyan (քննարկում) 17:12, 21 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Դավիթ ջան, շնորհակալություն մանրամասն բացատրության համար, բայց թերևս մի երկու հարց էլ. իսկ ի՞նչ ասել է սրբագրել (կոնկրետ Վիքիդարանում) և ինչպե՞ս փոխել կարգավիճակը:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 23:49, 21 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Արամ ջան, գիրքը տպագիր տարբերակից թվայնացվելուց հետո, հետո տառաճանաչվում է տեքստը ճանաչող համակարգչային ծրագրերի միջոցով. վերջիններս տառաճանաչումը (այս գործընթացը) իդեալական չեն անում և կապված գրքի հնությունից, տառատեսակից, լեզվից և այլ հանգամանքներից, տառաճանաչված տեքստը տարբեր որակ է ունենում, պարունակում է սխալներ, անճշտություններ: Սրբագրումը հենց այս սխալների շտկումն է՝ աջ մասում գտնվող սքանավորված էջի հիման վրա: Կարգավիճակի փոխելը խմբագրման պատուհանի ներքևում է՝ «Հիշել», «Նախադիտել» կոճակներից մի քիչ վերև: Գույներով ընտրություն է, գույնի վրա պահելով կարող ես տեսնել, թե որին որ կարգավիճակն է համապատասխանում: Մանրամասնությունները տես այստեղ:--David Saroyan (քննարկում) 18:11, 22 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Դավիթ ջան, Քաջ Նազարի առաջին երկու էջերը սրբագրեցի, խնդրում եմ, կնայե՞ս, ասես, ճիշտ է, թե չէ:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 23:08, 24 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Արամ ջան, շատ լավ է: Միայն չափածոյի ժամանակ դնում ենք <poem></poem> թեգերը:--David Saroyan (քննարկում) 07:08, 25 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Your temporary access is going to expire soon խմբագրել

Hello, you were granted temporary adminship in this wiki which is going to expire in a few days. Just to let you know that if you want to continue as an administrator here, you need to request an extension on stewards' permission request page on Meta-Wiki. Usually you only have to make a local announcement on your local village pump or request for adminship page, and if there are no objections after no less than three days, your request will be fulfilled. Additionally, if you think the community is big enough to elect a permanent administrator, you can place a local request here for a permanent adminship, so stewards can grant you the permanent access. Please ask me or any other steward if you have any questions. Thank you! Shanmugamp7 (քննարկում) 08:26, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Խնդիր խմբագրել

Դավիթ ջան, Քաջ Նազար-ի 5-րդ էջում անհամապատասխանություն կա: Խնդրում եմ՝ նայես:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 10:53, 29 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Արամ ջան, կարծես թե ուղղվեց, չէ՞:--David Saroyan (քննարկում) 11:15, 29 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Հա, Դավիթ ջան, շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 11:36, 29 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Your temporary access has expired խմբագրել

Hello, the temporary access you requested on this wiki has expired. Just to let you know that If you want it back, feel free to make a local announcement and open a new request on stewards' permission request page on Meta-Wiki later. Moreover, if you think the community is big enough to elect a permanent administrator, you can place a local request here for a permanent adminship, so stewards can grant you the permanent access. Please ask me or any other steward if you have any questions. Thank you! --Stryn (քննարկում) 11:26, 6 Հունվարի 2016 (UTC)

Հարցեր հ.6 էէ. 529-544 մասին խմբագրել

Հարգելի Դավիթ,

Չգիտեմ, թե սա հարցեր պարզելու ճիշտ ձեւն է, բայց ուրիշը չգտա։ Խմբագրեցի Վերնագրում նշված էջերը (պարզվեց, որ սրանք բացակայում են իմ տպագիր տարբերակում)։ Ես էջերը (դեկտեմբերին խմբագրվածները նույնպես) չեմ նշել որպես սրբագրված, քանի որ համոզված եմ, որ դեռ սխալներ/վրիպակներ կան։ Եթե չեմ սխալվում, WIKI պրոցեսի համաձայն, մեկն էլ (առնվազը) պետք է վրայով անցնի եւ միայն դրանից հետո կարելի է նշել էջը որպես սրբագրված։ Ճի՞շտ է սա։

Ինչպե՞ս է պետք վարվել ոչ տեքստային տվյալների հետ ([լուսա]նկարներ, քարտեզներ, եւն)։

ՀՈՂԻ ՌԵԱԿՑԻԱ հոդվածում այս երկու բառը չհասկացա՝ ֆունկցիոնալորեն եւ տիտրված։ Կա՞ արդյոք բացատրություն։

Արամ։

Ողջույն, Արամ ջան: Շատ ճիշտ տեղում եք Ձեր հարցը տվել: Եթե դեռ սխալներ ու վրիպակներ կան, որոնք Դուք չեք նկատել, ամեն դեպքում նշեք «սրբագրված», որովհետև մյուս խմբագիրը հաստատելիս մեկ անգամ կարդալու է Ձեր սրբագրածը և շտկի: Լուսնկարները, քարտեզները փորձում ենք շրջանցել ՀՍՀ-ի դեպքում և միայն տեքստը սրբագրել: Պատճառն այն է, որ ՀՍՀ-ում օգտագործված պատկերների հեղինակային իրավունքի կարգավիճակն այդքան էլ պարզ չէ: Իսկ ֆունկցիոնալորեն և տիտրված բառերը, երկուսն էլ հայերեն են և ճիշտ են: Ազատ դիմեք այլ հարցերի դեպքում: --David Saroyan (քննարկում) 11:05, 5 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Բարեւ, Դավիթ.

Շնորհակալ եմ պարզաբանումների համար։ Անհասկանալի բառերի բացատրությունները գտա (-:))։ Խմբագրված էջերը նշեցի որպես «սրբագրված»։ Էջերից մի քանիսում (քննարկման էջում) դիտողություններ թողեցի խմբագի համար։

Մի հարց էլ մնաց (-:). ինչպե՞ս է (ե՞րբ է) ՀՍՀ հոդվածը WIKIPedia հոդված դառնում։

Արամ։ Aramhayr (քննարկում) 20:20, 5 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Շատ շնորհակալություն, Aramhayr : ՀՍՀ հոդվածը Վիքիպեդիայում հոդված սարքելը էլի անում են խմբագիրները: Վիքիպեդիայում ձեր սրբագրած ինչ-որ երևույթի մասին հոդված եք ստեղծում, իհարկե տեղեկությունները ճշտելով ու վերջում դնում ՀՍՀ-ն որպես աղբյուր: Եթե օգնություն պետք լինի, կարող եմ օգնել: --David Saroyan (քննարկում) 10:28, 7 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Էջերի զանգվածային նորացում խմբագրել

Բարեւ Դավիթ,

Երեկ ավարտեցի մեխանիկական սրբագրիչի (automated spellchecker) նախնական տարբերակի փորձարկումը։ Անցկացրեցի միջով այն [71] էջերը, որոնք սրբագրել էի մինչ օրս։ [Սպասում էի, որ նոր սխալներ կգտնվեն, սակայն չէի ակնկալում, որ այդքան շատ կլինեն։]

Ես վատ եմ պատկերացնում, թե ինչպես է կայքի աշխատանքը ապահովվում (ArmScoop-ի եւ Wikimedia-ի հարաբերությունը, IT բաժանմունքի կառուցվածքը)։ Մի խնդրանք ունեմ. կարո՞ղ եք ինձ կապել կայքի աշխատանքը ապահովող անաձանց հետ (SysAdmin, IT departement)։ Այդ անձնավորություն[ներ]ը պետք է. 1. թույլատրեն վերբեռնումը, եւ 2. իրականացնեն այն։ Կ՛ուզենայի, որ այդ 71 էջերը միանվագ թարմացվեին (ես ահագին ժամանակ կ'կորցնեմ մեկ առ մեկ էջերը «ձերքով» նորոգելով)։ Բացի այդ ես պատրաստվում եմ առաջի հատորը ծրագրովս անցկացնել։ Սրա հետեւանքով մի այլ զանգվածային նորոգում կ'պահանջվի (մյուս հատորները կ'հետեւեն, եթե առաջինը հաջող լինի)։

Հարգանքներով. Արամ։

P.S. Այս նամակը մի 10 օր առաջ իմ էջում գրեցի (շարունակում եմ տառապել տեղեկատվական տեխնոլոգիաներից -:) այստեղ տեղադրելու փոխարեն:

up խմբագրել

Բարեւ Դավիթ,

Հ.1 հաստատված էջերի (սրանք էլ համակարգով անցկացրեցի) վիճակը փոփոխվում է: Հնարավոր է արդյոք զանգվածային վերբեռնման խնդիրը մոտակա օրերս քննարկել:

Հարգանքներով. Արամ։ Aramhayr (քննարկում) 17:57, 10 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

Aramhayr, ողջույն։ Ճիշտն ասած, ես էլ եմ վատ պատկերացնում կայքի աշխատանքի տեխնիկական մասը, որովհետև կայքի IT բաժինը Սան Ֆրանցիսկոյում է՝ Վիքիմեդիա Հիմնադրամում։ Եթե ցանկանում ես, ես փորձեմ քեզ կապել նրանց, բայց ես կասկածում եմ, որ նրանք թույլ կտան ինչ-որ զանգվածային փոփոխություն։ Կայքը նաև ոչ մի կերպ կապ չունի Armscoop-ի հետ։ Ես նաև չեմ կարողանում պատկերացնել քո spellchecker-ի հնարավոր վերբեռնման ու աշխատանքի բնույթը, որովհետև պարզապես ես այդքան տեխնիկական գիտելիքներ չունեմ։ Դու կարող ես աշխատանքը բոտով անել, որը իմ իմացած միակ զանգվածային փոփոխություններ կարողացող գործիքներն են: Բոտերի մասին կարող ես կարդալ այստեղ: Կան բոտերը աշխատացնող տարբեր ծրագրեր, որոնց մասին կարող ես գտնել այդ էջի ստորին հատվածում։--David Saroyan (քննարկում) 06:13, 11 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ, Դավիթ: Տրված տեղեկությունները, հիմնականում, պարզաբանեցին իրավիճակը [չնայած որ բոտերի էջը դատարկ է -:)]: Կ'խնդրեի կապել Վիքիմեդիայի Հիմնադրամի IT անհատի հետ, եթե նա պատասխանատու է, մասնավորապես եւ հատկապես, ՀՍՀ սրբագրվող էջերի համար (ո՞վ է որոշում, օրինակ, որ պետք է կամ կարելի է էջերի զանգվացային փոփոխություններ կատարել, կամ եթե հանկարծ մեկը սխալմամբ մի քանի էջ ջնջում կամ վնասում է եւ վերականգնել է պահանջվում): Հարգանքներով, Արամ: Aramhayr (քննարկում) 17:33, 15 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

[1] Ահա հղումը։ Զանգվածային փոփոխություններ կարող են այն մասնակիցները, որոնք բոտ վարելու թույլտվություն ունեն, այսինքն հաստատված է, որ նրանք չեն վնասի որևէ էջ։ --David Saroyan (քննարկում) 19:38, 15 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

Հարցեր #2 խմբագրել

Հարգելի Դավիթ, Ես վերբեռնեցի իմ կողմից [կիսամեքենայական ձեւով] սրբագրված էջերի մեծամասնությունը։ Այդ ընթացքում նկատեցի որ՝ 1. 7-166, 7-169 (եւ մի քանի այլ) արդեն նշագրվել (markup) են [Wikipedia?] WIKI նշաններով։ Սրանք չփոխեցի։ Իմ ծրագիրը (տես https://hy.wikisource.org/wiki/%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81:Aramhayr) օգտագործում է HTTML markup։ Այս նշագրումը ես ընդօրինակեցի հ-1 հաստատված էջերից։ Կա՞ մի թուղթ, որտեղ նշված է որ նշագրումն է պետք օգտագործել։ 2. Ես նկատեցի, որ իմ էջերով բոտեր են այնցել եւ, ըստ նշումների, ուղղել կետադրությունը։ Իմ ծրագիրը սա անում է որպես կոդային բլոկերի ճշտման ենթաքայլ։ Կարո՞ղ եք կոորդինացման մի էջ (հանրության խորհրդարանի էջ?) առաջարկել, որ ակտիվությունները չկրկնվեն։ 3. հ-1 հաստատված էջերը ծրագրովս անցկացնելիս կոդային բլոկերի խնդիրների հետ մեկտեղ նկատեցի որոշ ուղղագրական եւ ֆորմատային վրիպակներ։ Քանի որ էջերը հաստատված են ես նրանք (մոտ 30) չվերբեռնեցի։ Բացի այդ մինչ ես շտկում էի ծրագիրս այդ էջերի օգնությամբ նրանցից մի քանիսի վիճակները փոխվեցին։ Ինչպե՞ս գործեմ։ 4. 12-486 էջում իմ նախորդ փոփոխությունները շրջված էին առանձ բացատրության։ Ես վերբեռնեցի էջի նորացված տարբերակը, սակայն այդ եւ 12-485 էջում դեռ բանաձեւերի ներկայացման խնդիր կա։ հ-1 հաստատված էջերում բանաձեւերը նշագրված են MathML-ով (?)։ Սա՞ է նախընտրելի ձեւը։

Ես, բնական է, բոտ վարել չեմ կարող (եւ չեմ ուզում՝ նույնիսկ «ձեռքի» փոփոխություններով կարող եմ զգալի վնաս հասցնել -:)։ Հենց այդ պատճառով էլ ուզում էի SysAdmin-ին ընդգրկել։